Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Լևոն Անանյանը վերընտրվել է

Լևոն Անանյանը վերընտրվել է
27.07.2013 | 18:22

Գրողների տան մեծ դահլիճում տեղի է ունեցել ՀԳՄ 16-րդ համագումարը: Արտահերթ համագումարում քվեարկության է դրվել գրողների միությունը հասարակական կազմակերպություն վերագրանցելու հարցը: Առաջարկն ընդունվել է ձայների մեծամասնությամբ: Բաց քվեարկությամբ և միաձայն ՀԳՄ նախագահ է վերընտրվել Լևոն Անանյանը: Գրողների միությունը նա ղեկավարում է 2001-ից: Ինչպես և կանխորոշում էր պարոն Անանյանը, համագումարն անցել է անաղմուկ և կանոնակարգված:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1715

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ